Ավարտական դիպլոմներ` Պանարմենիան մեդիա դպրոցի առաջին շրջանավարտներին

Նոր գիտելիքներով, հմտություններով և փորձով՝ Պանարմենիան մեդիա դպրոցը ճանապարհեց շրջանավարտների առաջին խմբին:  71 շրջանավարտները 8 ամիս առաջ եկան դպրոց՝ քաղելու Հայաստանի լավագույն մասնագետների, հեռուստատեսության փորձառու դեմքերի գիտելիքները: Նրանք եկան մեդիաընտանիք իրենց սիրելի մասնագիտությունը յուրացնելու, կարիերայի առաջին քայլերը կատարելու: Ուսման ավարտին 6-ն արդեն աշխատում են Պանարմենիան Մեդիա Գրուպում, շատերը շարունակում իրենց պրակտիկան:

«Պանարմենիան մեդիա դպրոցը ոչ թե բիզնես, այլ հեռուստատեսության զարգացմանն ուղղված նախագիծ է: Այս նախագիծը հաջողվեց, քանի որ մենք նպատակն ունեինք երիտասարդներին փոխանցել մեդիա աշխարհի մասին գիտելիքներ»,- ասաց Պանարմենիան մեդիա դպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանը:

Մեդիա դպրոցի սաները կրթություն են ստանում տարբեր մասնագիտացումներով: Շրջանավարտները խոստովանում են, իրենց հետ տանում են երեք բանալի՝  գիտելիք, փորձ և մասնագիտական հմտություններ, որոնց շնորհիվ հեռուստաշուկայում կդառնան մրցունակ կադրեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կարծում եմ, որ ես արդեն պատրաստ եմ որպես հաղորդավար աշխատել, որովհետև իմ դասախոսներն ինձ տվել են բանալիներ, որոնց միջոցով ես կարող եմ անել այն ամենը, ինչ պահանջվում է հաղորդավարի աշխատանքում»,- ասաց Մեդիա դպրոցի հաղորդավարական խմբի շրջանավարտ Վալենտինա Չիլինգարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեդիա դպրոցում դասավանդում են Հրաչ Քեշիշյանը, Արտակ Ալեքսանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մարկ Գրիգորյանը, Գնել Նալբանդյանը և այլոք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր ավարտում են, բայց առաջին օրերին, երբ դպրոց եկան, մի քիչ վախեցած էին, կոպլեքսավորված, անվստահ: Հիմա արդեն մեծ կյանք են դուրս գալիս ինքնավստահ, և հարուստ գիտելիքներով»,-նշում է Ժամը լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պանարմենիան մեդիա դպրոցը երկրորդ ուսումնական տարին սկսել է` 81 հոգանոց խմբով: Հաջորդ ընդունելությունը կլինի նոյեմբերին: