ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ

projects-arabakanԱրաբական գարնան սիրիական աշունը պատմում է Սիրիայում ծավալվող իրադարձությունների բովում գոյատևող հայության մասին: Ինչպես դիմագրավել դժվարություններին` չվտանգելով համայնքի ֆիզիկական գոյությունը, շարունակել ապրել, սովորել, հուսալ: Պատմություն ականատեսի աչքով է` առանց մեկնաբանությունների:

Ֆիլմի հեղինակ և օպերատոր Արման Սաղաթելյանն է, որը հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի աջակցությամբ և «Օգնիր Եղբորդ» բարեգործական մարդասիրական օգնության ակցիայի շրջանակում հատկացված ինքնաթիռով մեկնեց Սիրիա: Հայկական ոչ մի հեռուստաընկերություն, Սիրիայում 2012թ. աշնանը ծավալված ակտիվ մարտական գործողություններից ի վեր, որևէ նկարահանում չէր կատարել:
Հարցազրույցներից մեկում ֆիլմի հեղինակը նշել է. Մենք, լինելով ամենամեծ մեդիա ընկերությունը Հայաստանում, չէինք կարող անմասն մնալ այս կարևորագույն խնդրին, ուստի ստանձնեցինք այդ առաքելությունը:
Ֆիլմը կարևոր դեր ունեցավ հայկական սփյուռքի իրական վիճակի անկողմնակալ լուսաբանման, ստեղծված իրավիճակի անաչառ ներկայացման գործում:

Ֆիլմի հեղինակ և օպերատոր՝ Արման Սաղաթելյան
Մոնտաժի ռեժիսորներ՝ Կարեն Մախմուրյան, Լիլիթ Թումանյան
Արտադրական մասի պրոդյուսեր՝ Ռուբեն Մխիթարյան
Հնչունային ռեժիսոր՝ Արման Պարսամյան
Մոնտաժ և համակարգչային ձևավորում՝ Սերգեյ Դավթյան

Տևողությունը՝ 28 րոպե
Հինգ օր նկարահանումներ են կատարվել սիրիական Հալեպ քաղաքի հայկական տարբեր թաղամասներում, այդ թվում նաև Մեյդանում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում: