Կաննի կինոշուկայում ներկայացվել է Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի ֆիլմ-նախագիծը

Մայիսի 8-19-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որի մասնակից 6 կինոնախագծերից հաղթող են ճանաչվել Ելենա Արշակյանի «Հարճը», Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկին» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հարճը» նախագծի ռեժիսորը և պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը, ֆիլմն իրականացնում են PANARMENIAN FILMS–ի հետ։

Ելենան պատմեց, որ «Հարճի» սցենարը գրվել է մոտ 2 տարի. ««Հարճը» ստեղծագործությանը, երևի, բոլորը ծանոթ են։ Մովսես Խորենացու պատմական հիմքով հետագայում Դանիել Վարուժանը գրեց «Հարճը» պոեմը։ Անահիտ Մխիթարյանն այդ ամենը վերածեց կինոսցենարի։ Բավականին ծանր աշխատանք ենք արել։ Սցենարը համապատասխանում էր մրցույթի կանոնակարգին, դարձավ 3 հաղթողներից մեկը և այսօր արդեն մեկնում ենք Կաննի կինոշուկա` ներկայացնելու մեր նախագիծը։ 301 թվականին մենք աշխարհում առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը` որպես պետական կրոն։ Շատերը չգիտեն այդ մասին։ Կարծում եմ` ճիշտ տեղն ու ժամանակն է այդ ամենը բարձրաձայնելու։ Մենք շատ արժանի մշակույթի գործիչներ ունեք, որոնցով մեզ ճանաչում են, սակայն շատերը չգիտեն, որ առաջինը մենք ենք ընդունել Քրիստոնեությունը` որպես պետական կրոն։ Կարծում եմ` սա լավ հարթակ է ներկայացնելու Հայաստանը»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում