Հունիսի 1-ը՝ Պանարմենիան մեդիա գրուպում

Պանարմենիան մեդիա գրուպը հունիսի 1-ից սովորականից ավելի մարդաշատ էր՝ զարդարված գունավոր փուչիկներով և երեխաների ժամանցն ապահովող զանազան ծրագրերով:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով մեծ մեդիաընտանիքի փոքրիկները եկել էին ծնողների աշխատավայր: Ընկերության պատերը զարդարված էին #ՄամայիԳործիՏեղ, #ՊապայիԳործիՏեղ եկած  երեխաների ձեռքով նկարված նկարներով:

Այս տարի Պանարմենիան մեդիա գրուպը մանկական միջոցառմանը հյուրընկալել էր նաև Հայ Մայրեր բարեգործական ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Armenia TV»-ի՝ «Նվագախմբի երեխաներն» իրենց երգն ու պարը նվիրեցին հավաքված մանուկներին, իսկ ծաղրածուն ու հեքիաթի հերոսները նրանց օրն իսկական տոն դարձրեցին:

Դե իսկ քաղցր բամբակն ու համեղ պաղպաղակը երեխաների ձեռքից անպակաս էին:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ: