2016-08-16

Մեդիա դպրոց

Մենք Հայաստանի ամենամեծ մեդիա միավորման՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կրթական նախագիծն ենք:

Ցանկանո՞ւմ եք սովորել նոր մասնագիտացում, ստեղծագո՞րծ եք, սիրո՞ւմ եք մեդիա աշխարհը ՝ մենք սպասում ենք ձեզ:

Մեր դպրոցը ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար: Մենք պատրաստում ենք մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ: Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր կվարեն հեռուստաշուկայի ամենապահանջված մասնագետները: Մեզ մոտ դասավանդում են մեդիայի գիտակները:

Լավագույն ուսանողները կմիանան ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ընտանիքին, հնարավորություն կունենան աշխատելու ամենամեծ մեդիա միավորման՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ընկերություններում:

Սա բացառիկ հնարավորություն է աշխատել հեռուստատեսությունում, ռադիոյում, տպագիր կամ առցանց մամուլում: Խելացի և տաղանդավոր երիտասարդները կհամալրեն Armenia TV-ի, ATV-ի, Armnews-ի, Tert.am-ի, Blognews-ի, TV Mall-ի, «Լավ Ռադիո» և «Ռադիո Ջան» աշխատակազմը: