Դասախոսներ

Արտակ Ալեքսանյան

Ծնվել է 1978թ. հունվարի 25-ին, Երևանում:

1994-98թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 

2005թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի: Լրագրողական գործունեությունն սկսել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից:
1999-2000թթ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի լրագորող, ապա` «168 ժամ» լրաթերթի տեսաբան, 2002-03թթ` «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկրոնային հրատարակության գլխավոր խմբագիր:

Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ և հրապարակումներ:

Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որն իրականացրել է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր:

Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող» /Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակ/, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի կողմից լավագույն ստեղծագործ ձեռներեց:
2011-14թթ եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարել է «Բանաձև» հաղորդաշարը: 2015թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավարն է: