Դասախոսներ

Հրաչ Մուրադյան

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 10-ին, Երևանում:

2000թ. ավարտել է Երևանի Մ.Գորգիսյանի անվ. թիվ 158 միջնակարգ դպրոցը:  
2000-2004թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժնում:
2015թ.-ից մինչ օրս սովորում է Գիտությունների Ազգային Ակադեմիայում:

1997-2000թթ աշխատել է «Հայ FM» ռադիոկայանում, 2000-02թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար: 2003-05թթ եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար` «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռ/կ, «Արմենակոբ» հ/ը,  Հանրային հ/ը` վարել է «Բաց նախագիծ» թոք շոուն:
2011թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է:
2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար:  Ա-ԹիՎի հ/ը հեռարձակվող մի շարք նախագծերի պրոդյուսերն է («SEX-ը Փոքր Քաղաքում», «Բան ու Գործ», «Վեցերորդ Զգայարան», «Սոված Խաղեր», «Աբելի Քույրը»):