Դասախոսներ

Մարկ Գրիգորյան

Ծնվել է 1958թ. մայիսի 3-ին, Երևանում:
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է: 1980թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և անցել աշխատանքի Երևան քաղաքի ավտոմատիզացված համակարգերի  գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում:

1989թ. ԽՍՀՄ ԳԱ Ռուսաց լեզվի ինստիտուտում պաշտպանել է թեզ` «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ: Դասավանդել է Երևանի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երևանի պետական և «Անանիա Շիրակացի» համալսարաններում:

1993-95թթ. եղել է «Ազատություն» թերթի խմբագրի տեղակալը: 1995-96թթ աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում: Համագործակցել է մի շարք պարբերականների հետ Հայաստանում և արտերկրում: Հեղինակել և խմբագրել է 16 գիրք, մի շարք գիտական և լրագրողական հոդվածներ: Եղել է Երևանի Կովկասյան ինստիտուտի հիմնադիրներից մեկը:

2002թ. տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությունում: Մինչ 2011թ. վարել է «Бибисева» հաղորդաշարը: 2003թ. արժանացել է «Hellman/Hammett» լրագրողական մրցանակի:

2014-15թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես լրագրող-հաղորդավար: 2015թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ հեղինակում և վարում է «Անծանոթ Երևան»  և «Տետ ա տետ»  հաղորդաշարերը: