Դասախոսներ

Ռուբեն Մխիթարյան

Ծնվել է 1978թ-ի սեպտեմբերի 22-ին, Գյումրիում:

1985-1995թ.թ. սովորել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում, 1995-1999թթ. ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղում, իսկ 2003-2007 ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղում:

2000-2002թթ եղել է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ծո-ից Ծո Հայաստան» հաղորդաշարի պրոդյուսեր, սցենարիստ, դերակատար:

2003-2010թթ՝ Profile productionՀայ TV  հեռուստաընկերության հումորային «Վայ շոու», «www.Լեննական.ծո», «10 պակաս» ամանորյա և կանանց տոներին նվիրված ծրագրերի սցենարիստ, մասնակից և պրոդյուսեր: Եղել է նաև «Մեր օրերի երգը», «Հայկական խոհանոց Լեոնիդ Յակուբովիչի հետ» թոք-շուների ռեժիսոր և պրոդյուսեր:

2008-2010թթ City FM-ի կրեատիվ բաժնի տնօրենը:  2009թ. եղել է նաև Հանրային հեռուստաընկերության «2 աստղ» նախագծի երրորդ եթերաշրջանի  կրեատիվ պրոդյուսեր-սցենարիստը, իսկ 2010-2012թթ «12» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը:

2012թ-ից Արմենիա  հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն է: