Դասախոսներ

Սերգեյ Դավթյան

Ծնվել է 1980թ-ի ապրիլի 20-ին:

1997-2002թթ.  սովորել է   Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝  հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր մասնագիտությամբ:  Աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում և ֆիլմարտադրող ընկերություններում որպես մոնտաժման ռեժիսոր և համակարգչային ձևավորող. «Ինտերնյուզ» ՀԿ, /1998-2000թթ/, «ԱրմենԱկոբ» հ/ը /2001-2002թթ./, Հանրային հեռուստաընկերություն /2002-2004թ./, «Երկիր Մեդիա» հ/ը /2004-2006թթ./, «Կարգին Ստուդիա» /2006-2009թթ./,  «Պրոքսի Փի Ար» ընկ. /2009-2011թթ./ և այլն:

2012թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում  որպես մոնտաժող, անիմատոր, «Ռ-Էվոլյուցիա» և «Ֆուտբոլի Ժամը» հաղորդաշարերի ռեժիսոր: 2014թ. նախագծի գլխավոր մոնտաժող և մոնտաժի ռեժիսոր:  

2013թ-ից  «Արմենիա»  հեռուստատեսության գլխավոր մոնտաժողն է: