2016-08-18

Մասնագիտացում

Հաղորդավարական աշխատանք

Այսօր հեռուստատեսային եթերում ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց կադրում աշխատող գլխավոր դեմքի՝ հաղորդավարի: Սովորաբար հենց նա է իրեն բնորոշ անհատական ոճով ներկայացնում և մեկնաբանում տվյալ ծրագրում տեղ գտած բոլոր նյութերը: Այն իր մեջ պարունակում է ոչ միայն հանրաճանաչություն, այլև ինքնահաստատվելու և ստեղծագործական մեծ ունակություններ դրսևորելու հնարավորություններ:

Մոնտաժ

Մոնտաժողն այն անձն է, ում վարպետության շնորհիվ եթեր է հեռարձակվում գեղեցիկ և առանց խոտանների հաղորդում: Հենց նա է շտկում բոլոր թերությունները, հաղորդմանը տալիս դինամիկա և ուրույն ձեռագիր:

Օպերատրական արվեստ

Կադրի կոմպոզիցիա, էքսպոզիցիա, համապատկերում, հավասարակշիռ պլաններ: Սրանք այն տարրական բաներն են, որոնց պիտի տիրապետի ցանկացած օպերատոր: Նրա և ռեժիսորի անմիջական աշխատանքից է կախված հաղորդման, ֆիլմի կամ տեսահոլովակի պրոֆեսիոնալ նկարահանումը:

Հեռուստածրագրերի ռեժիսուրա

Հեռուստատեսային մասնագիտությունների մեջ իր ուրույն տեղն ունի ռեժիսորի մասնագիտությունը: Այն հեռուստատեսությունում համարվում է ամենակարևորներից մեկը: Որպես կանոն միայն խմբագիր-ռեժիսոր-օպերատոր եռյակի ճիշտ համագործակցության դեպքում է հնարավոր պատրաստել բարձրորակ ու դիտարժան հաղորդում:

Լրագրություն

Լրագրողների շնորհիվ մենք տեղեկանում ենք աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, առավելագույն հետաքրքրություններ ներկայացնող նորություններին, քաղաքական ու մշակութային կյանքի վերջին իրադարձություններին։
Ուսումնական ծրագրում ընդգրկված են անհրաժեշտ բոլոր այն առարկաները, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի լավ ծանոթանալու հեռուստալրագրողի մասնագիտության առանձնահատկություններին:

Պրոդյուսերական աշխատանք

Պրոդյուսերը տիրապետում է մեդիադաշտի բոլոր նրբություններին և անցուդարձին: Նրա աշխատանքից է կախված թիմի համակարգումը: Յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա իր անհատական պրոդյուսերը, որը կկարողանա համախմբել բոլորին և ապահովելով արդյունավետ աշխատանքային մթնոլորտ:

Սպորտային մեկնաբան

Սպորտն այսօր աշխարհի ամենամասշտաբային երևույթներից մեկն է։ Մարզական անցուդարձին հետևում են հարյուր միլիոնավոր մարդիկ։ Հետևաբար ավելի ու ավելի է կարևորվում մարզական իրադարձությունները ներկայացնող մարդու՝ մեկնաբանի դերը։ Նրա պրոֆեսիոնալ, գրագետ և բարեհունչ խոսքն ավելի հետաքրքիր են դարձնում դիտումը։

Սցենարական աշխատանք

Եթե հաղորդման կամ ֆիլմի սցենարը լավն է, ուրեմն այդ նախագիծը կունենա գլխապտույտ հաջողություն: Ցանկացած մեդիաարտադրանքի հիմքում լավ մշակված սցենարն է: Կադրի գեղեցիկ կոմպոզիցիան և ռեժիսորական փայլուն աշխատանքը խամրում են այն պահին, երբ սցենարիստը չի կարողանում մատուցել նորը, տարբերվողը և չկրկնվողը: Լավ սցենար - հաջողված նախագիծ: