2016-08-18

Մեր մասին

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հանդիսանալով Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումը, 2016 թվականից ներկայանում է «Պանարմենիան մեդիա դպրոց» նախագծով:

Երկու տարում մենք ընդունել և իրենց երազանքի մասնագիտությունը սովորելու հնարավորություն ենք տվել  ուսանողների 3 սերնդի:

Ցանկանում ե՞ք տիրապետել ժամանակակից մեդիայի գործիքներին և հետագայում աշխատել հեռուստատեսությունում, ռադիոյում, տպագիր կամ առցանց մամուլում, կարող եք ուսումնառություն անցնել մեզ մոտ:

Ուսման տևողությունը 6 ամիս է:

Ուսման վարձը կազմում է ամսական 70 000 ՀՀ դրամ:

Պանարմենիան մեդիա դպրոցը համալրվել է 4 նոր բաժիններով՝ Հեռուստատեսային դիմահարդարում, PR, գովազդ, մարքեթինգ, Երգարվեստի ստուդիա, Դերասանական արվեստ:

Ուսումնառության ընթացքում կարող եք ձեռք բերել հետևյալ մասնագիտությունները.

Հաղորդավարություն

Լրագրություն

Պրոդյուսերական աշխատանք

Ռեժիսուրա

Սցենարական աշխատանք

PR, գովազդ և մարքեթինգ

Մոնտաժ

Օպերատորություն

Ձայնային ռեժիսուրա

Սպորտային մեկնաբան

Երգարվեստի ստուդիա

Հեռուստատեսային դիմահարդարում

Դերասանական արվեստ

 

Մեր շրջանավարտներն արդեն աշխատում են  մեդիա ոլորտում: 3 սերունդ և 250 սան, որոնցից 40-ն արդեն աշխատում են Պանարմենիան մեդիա գրուպում:

Դասընթացներին զուգահեռ անցակցվում են վարպետության դասեր, կինոդիտում-քննարկումներ, տարբեր ուսուցողական հանդիպումներ:

2017-ի հուլիսին մենք սկսեցինք #ԱրցախՋան բարեգործական-երաժշտական նախաձեռնությանը, որի մասնակիցները մեր դպրոցի սաներն էին:

Ընդունելությունը շարունակվում է, մենք սպասում ենք ձեզ՝  4-րդ սերնդի սաներ: