2016-08-16

Մենք

Պանարմենիան ընտանիք

Հայաստանում ամենամեծ մեդիա միավորումը` Պանարմենիան Մեդիա Գրուպը` հիմնադրվելով 2012թ.-ին՝ hամախմբեց հայաստանյան շուկայում իրենց ուրույն տեղն ունեցող մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ: Այն իր առջև հստակ դրեց մի քանի կարևորագույն նպատակներ, որոնցով շարժվում է հիմնադրման օրից:
Հայաստանում և սահմաններից դուրս գտնվող հեռուստադիտողներին, ռադիոլսողներին և ընթերցասեր հասարակությանը ներկայացնում է որակյալ և վարկանիշային նախագծեր, որոնց իրագործման համար աշխատում են պրոֆեսիոնալ, բանիմաց և իրենց գործին նվիրված մարդիկ:
Օգտագործելով մեդիա գրուպի ներքո գտնվող բոլոր ռեսուրսները, հասարակության մեջ ձևավորվել է վստահություն մեդիա ոլորտի նկատմամբ:
Մեդիա գրուպում ընդգրկված բոլոր ընկերությունները միասնական խթանում են Պանարմենիան Մեդիա Գրուպի կանոնավոր ու դինամիկ զարգացումը:
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում են Արմենիա Թի-Վի, Ա-ԹիՎի, Արմնյուզ, Պանարմենիան Թի-ՎիՌադիո Ջան, Լավ Ռադիո, Tert.am, Blognews.am, Armsport.am, ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս ընկերությունները: