Ղեկավարներ

Արմեն Արզումանյան

Արմեն Արզումանյանը ծնվել է 1973թ. մայիսի 9-ին:

1990-1995 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը` միկրոէկոնոմիկա մասնագիտությամբ
1991-92թթ եղել է «21» երիտասարդական թերթի համահիմնադիր
1993-95թթ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» թերթին
1995-96թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում
1997-98թթ. ՀՀ նախագահի մամուլի ծառայության աշխատակից
1998թ. փետրվար-հուլիս «Կայմ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
1998-2000թթ. Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար
2000-2001թթ. Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար
2001-2010թթ. Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն
2010-2013թթ. ապրիլ` ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

2013թ. մայիսից Արմեն Արզումանյանը նշանակվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ բաժնետերերի խորհրդի նախագահ

2013թ.-ի սեպտեբերի 2-ից՝ նույն ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն: