Ղեկավարներ

Արմեն Պետրոսյան

Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 

1992-97թթ սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում:

1994-2001թթ եղել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի անդամ, որի կազմում դարձել է չեմպիոն, հաղթել է ամառային գավաթներ, մի քանի անգամ ՈւՀԱ երաժշտական փառատոներ:

2002-05թթ աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր և ունեցել է հեղինակային հաղորդում` «Երեկոյան կոկտեյլ»:

2005թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Հեղինակել է բազմաթիվ նախագծեր և հաղորդումներ` «Բլեֆ», «7.5», «Yere1», «3 պատ», որոնցում հանդես է եկել որպես հաղորդավար, դերասան և պրոդյուսեր:

2014թ-ից  «Ֆուլ Հաուս» հումորային հեռուստանախագծի պրոդյուսերն է և «Ռադիո Ջան»-ի տնօրենը: