Ղեկավարներ

Դավիթ Բաբախանյան

Ծնվել է 1975թ. հուլիսի 2-ին, Երևանում:

1992-2000թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Եղել է «Մեր  բակը» ֆիլմի սցենարիստ և Շարմ ընկերության ստեղծագործական խմբի անդամ  (1995թ.),  «Կարգին հաղորդում» (2003-2008թ.) նախագծի ռեժիսորը:  «Կարգին մուլտեր» (2007թ.) նախագծի պրոդյուսերը: Մի շարք հեռուստասերիալների և բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմերի  պրոդյուսեր.  («Դժբախտ երջանկություն» (2007թ.),  «Տասնմեկ»  (2008թ.)  «Հրեշտակների դպրոց» (2010թ.)  «Զգուշացեք փողից» (2010թ.)  «Խաղից դուրս» (2013թ.): «Տնփեսա» և «Դոմինո» սիթքոմերի պրոդյուսեր, «Ֆուլ Հաուս» սիթքոմի համահեղինակ:

2010թ. նկարահանել է «Պահանջվում է միլիոնատեր», 2011թ.` «Փեսացուն կրկեսից», 2012թ.` «Poker.am»,2015թ.՝ «Հյուսիս-հարավ» կինոնկարները, որոնցում հանդես է եկել նաև որպես սցենարիստ:

2012թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է: