Ղեկավարներ

Հրաչյա Քեշիշյան

Ծնվել է 1970թ. օգոստոսի 15-ին Երևանում։

1990-1993թթ Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ռեժիսոր։

1993-1998թթ եղել է [ՀՀ պաշտպանության նախարարության] լրատվության և քարոզչության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ։

1996-2000թթ եղել է «Արտ 13» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 2000-2010թթ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։

1999-2010թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրեր ռեժիսորը՝ «Ուշ երեկոյան», «Առաջին ծրագիր», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Երգ երգոց»:

2003-2009թթ եղել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, իսկ 2006-2008թթ «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը։

2010թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։
2011թ. ղեկավարել է «ATV» հեռուստաընկերությունը։
2012թ. եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։

2015թ մինչև օրս -Արմնյուզ հ/ը գլխավոր տնօրեն

2016թ  մինչև օրս Պանարմենիան մեդիա գրուպի գլխավոր պրոդյուսեր