Ղեկավարներ

Մարինա Սուլթանյան

Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում:

1997 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա խմբավարության բաժին: Զուգահեռ սովորել է  Sticting Caucasus FoundationBritish Council Արտ մենեջմենթի ֆակուլտետում, վերապատրաստվել է արտասահմանում:

Երաժշտական կրթությանը զուգահեռ սկսել է նաև հաղորդավարական գործունեությունը:

2001-2003թ. Պրոմեթևս հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դասական երաժշտության ժամ» հաղորդումը, միաժամանակ նույն ալիքով հեռարձակվող «Պոդիում Արտ» նախագծի համահիմնադիրն ու պրոդյուսերն էր:

2002-2004թ.ստանձնել է Մշակույթի նախարարի առաջին օգնականի պաշտոնը, այնուհետև նշանակվել է Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վերլուծական կենտրոնի վարչության պետի պաշտոնում:

2003-ից 2013թ դասախոսում է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում:

2004թ. անցել է աշխատանքի «Հովնանյան Ինթերնեյշնըլ» հայ-ամերիկյան ընկերությունում որպես գլխավոր մենեջեր:

2006-2011թ. հանդիսացել է անհատ ձեռներեց՝ հիմնելով «Աբաժուր» խանութների ցանցը՝ հանդիսանալով իտալական «Լիդեր Գրուպ» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում: 2011թ. ընդունվել է աշխատանքի «Ջազզվե ՍՊԸ» որպես «Ջազզվե» սրճարանների ցանցի արտ-տնօրեն:

2012թ. անցել է աշխատանքի «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունում որպես տնօրենների խորհրդի անդամ և նույն ընկերությանը պատկանող «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:

2013 թ. մինչ օրս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նանե» հեռուստանախագծի հեղինակն ու պրոդյուսերն է:

2014թ. մինչև օրս «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրենն է: