2016-08-18

Նախագծեր

Հայաստանյան շուկայի ամենամեծ մեդիամիավորումը՝ Պանարմենիան Մեդիա Գրուպը,  կարևորում է սոցիալական ծրագրերի անցկացումը: Դինամիկ  զարգացող մեդիա միավորումը Հայաստանում իր դիրքերի ամրապնդման ճանապարհին իրականացրել և շարունակում է իրականացնել մասշտաբային նախագծեր՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և մշակութային իրազեկվածության զարգացմանը: Մեդիա գրուպն արդեն հասցրել է հայ հանդիսատեսին ներկայացնել երկու խոշոր նախագծեր՝ «Արաբական գարնան սիրիական աշունը» վավերագրական և «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմերը: Նախագծեր, որոնք իրականություն դարձան երկարատև քննարկումների, հսկայական ներուժի, մեծաքանակ նյութական և մարդկային ռեսուրսների, բանիմաց ստեղծագործական թիմերի աշխատանքի և հավատի շնորհիվ:

ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ

projects-arabakanԱրաբական գարնան սիրիական աշունը պատմում է Սիրիայում ծավալվող իրադարձությունների բովում գոյատևող հայության մասին: Ինչպես դիմագրավել դժվարություններին` չվտանգելով համայնքի ֆիզիկական գոյությունը, շարունակել ապրել, սովորել, հուսալ: Պատմություն ականատեսի աչքով է` առանց մեկնաբանությունների:

Ֆիլմի հեղինակ և օպերատոր Արման Սաղաթելյանն է, որը հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի աջակցությամբ և «Օգնիր Եղբորդ» բարեգործական մարդասիրական օգնության ակցիայի շրջանակում հատկացված ինքնաթիռով մեկնեց Սիրիա: Հայկական ոչ մի հեռուստաընկերություն, Սիրիայում 2012թ. աշնանը ծավալված ակտիվ մարտական գործողություններից ի վեր, որևէ նկարահանում չէր կատարել:
Հարցազրույցներից մեկում ֆիլմի հեղինակը նշել է. Մենք, լինելով ամենամեծ մեդիա ընկերությունը Հայաստանում, չէինք կարող անմասն մնալ այս կարևորագույն խնդրին, ուստի ստանձնեցինք այդ առաքելությունը:
Ֆիլմը կարևոր դեր ունեցավ հայկական սփյուռքի իրական վիճակի անկողմնակալ լուսաբանման, ստեղծված իրավիճակի անաչառ ներկայացման գործում:

Ֆիլմի հեղինակ և օպերատոր՝ Արման Սաղաթելյան
Մոնտաժի ռեժիսորներ՝ Կարեն Մախմուրյան, Լիլիթ Թումանյան
Արտադրական մասի պրոդյուսեր՝ Ռուբեն Մխիթարյան
Հնչունային ռեժիսոր՝ Արման Պարսամյան
Մոնտաժ և համակարգչային ձևավորում՝ Սերգեյ Դավթյան

Տևողությունը՝ 28 րոպե
Հինգ օր նկարահանումներ են կատարվել սիրիական Հալեպ քաղաքի հայկական տարբեր թաղամասներում, այդ թվում նաև Մեյդանում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին ընթանում:

 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

projects-njdehՆա երազում էր տեսնել Անկախ Հայաստանը:
Մենք այսօր ապրում ենք նրա երազանքի Հայաստանում:
Մենք պետք է պաշտենք մեր հերոսներին եւ հասկանանք, որ մեր հողի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսու համար պարտական ենք ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂՆԵՐԻՆ:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ մասին պետք է անընդհատ պատմել, անընդհատ խոսել եւ այնպես, որ ոչ միայն սերտած լինենք նրա մտքերն, այլ ապրենք նրա օրինակով ու փիլիսոփայությամբ:
Սա հերոսապատում է, որտեղ գլխավոր գործող անձը Հայաստանն է եւ նրա լավագույն զավակը՝ Գարեգին Նժդեհը: Սա պատմություն է Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, հերոսության, դավաճանության, հիասթափությունների, բայց միեւնույն ժամաակ անսասան կամքի, անսահման հավատի եւ երազանքների մասին:
Գարեգին Նժդեհ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012-ի սեպտեմբերի 16-ին, այն մեծ էկրան բարձրացավ 2013թ.-ի հունվարին:
Գլխավոր դերերում են՝ Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը:
Նժդեհին մարմնավորել են դերասաններ Արտաշես Ալեքսաննյանը և Շանթ Հովհաննիսյանը: Նկարահանումներ են կատարվել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերում, այլև Եվրոպայում (Գդինիա, Վրոցլավ, Փարիզ):

Գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր` Հրաչ Քեշիշյան
Սցենարի հեղինակ` Քրիստ Մանարյան
Գործադիր պրոդյուսերներ՝ Աննա Հարությունյան, Մուշեղ Ադամյան, Հարութ Մերաբյան, Տիգրան Վիրաբյան
Բեմադրող օպերատոր` Մկրտիչ Մալխասյան
Կոմպոզիտոր` Հայկո