2016-08-18

Նախագծեր

Հայաստանյան շուկայի ամենամեծ մեդիամիավորումը՝ Պանարմենիան Մեդիա Գրուպը,  կարևորում է սոցիալական ծրագրերի անցկացումը: Դինամիկ  զարգացող մեդիա միավորումը Հայաստանում իր դիրքերի ամրապնդման ճանապարհին իրականացրել և շարունակում է իրականացնել մասշտաբային նախագծեր՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և մշակութային իրազեկվածության զարգացմանը: Մեդիա գրուպն արդեն հասցրել է հայ հանդիսատեսին ներկայացնել երկու խոշոր նախագծեր՝ «Արաբական գարնան սիրիական աշունը» վավերագրական և «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմերը: Նախագծեր, որոնք իրականություն դարձան երկարատև քննարկումների, հսկայական ներուժի, մեծաքանակ նյութական և մարդկային ռեսուրսների, բանիմաց ստեղծագործական թիմերի աշխատանքի և հավատի շնորհիվ:

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

projects-syriaՊանարմենիան մեդիա գրուպի սիրահայերի աջակցության ծրագիրը ուղղված է վերջին տարիներին Սիրիայից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին, որոնք ցանկանում են հաստատվել  հայրենիքում և կայանալ գործարար աշխարհում: Պանարմենիան Մեդիա Գրուպն տրամադրեց ինֆորմացիոն ցանկացած տեսակի աջակցություն՝ օգնելով սիրիահայ գործարար մարդկանց և աջակցելով նրանց ծրագրերի իրականացմանը: Սա Պանարմենիան Մեդիա Գրուպի սոցիալական պատասխանատվության ծրագրերից  է՝ ուղղված ազգապահպանման կարևոր գործին: