ՊԱՄԳ-ի և UCOM-ի օգնությամբ բացվել է ՊԲ տեղեկատվական կենտրոն

Պաշտպանության բանակ, Պանարմենիան մեդիա գրուպ, Յուքոմ` եռակողմ հանդիպման գլխավոր թեման պաշտպանական կառույցում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն է և տեղեկատվական քաղաքականությունը:

Սկսված գործը շարունակում են, նորի մասին` պայմանավորվում, ավարտին հասցվածը բացում: Ապրիլյան պատերազմը կարևոր բաց ցույց տվեց` չկար լրագրողների աշխատանքն օպերատիվ դարձնող կենտրոն: Եվ ահա այն` պետության ու մասնավորի համատեղ աշխատանքի արդյուքներից մեկը` տեղեկատվական նորաբաց կենտրոնը: Յուքոմն այն ամբողջությամբ զինել է տեխնիկայով: Ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում այստեղից կհամակարգվի տեղական ու արտասահմանյան լրագրողների աշխատանքը:

Գործընկերները քննարկումները հենց այդտեղ էլ շարունակեցին ու կենտրոնը հայտարարեցին բացված:

Լևոն Մնացականյանը նկատի ունի Պանարեմնիան մեդիա գրուպի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Հանդիպմանը ՊԱՄԳ-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը ընդգծեց ընկերության սկզբունքային մոտեցումը` եղել է արցախյան գործընկերների կողքին ու կլինի` նոր նախագծերով, հեռանկարային ծրագրերով, փորձի փոխանակման դասընթացներով:

Մի լսարանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն են, մյուսում` հիբրիդային պատերազմները, սահմանադրության փոփոխությունները: Արցախի պետհամալսարանում միաժամանակ 4 բաց դաս է` հայաստանյան պատգամավորների դասախոսությամբ:

Սահմանված ժամանակը բաց դասերի համար քիչ էր: Պամանավորվում են դասախոսությունների շարքն ընդլայնել:

Սկզբնաղբյուրն այստեղ