Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք. Պանարմենիան Մեդիա Գրուպ

menq-arcakhn-enq«Պանարմենիան Մեդիա Գրուպը» Ստեփանակերտ է ուղարկում նաև շարժական կայանը, որտեղից եթեր կհեռարձակվեն կարևորագույն նախագծերը, կաշխատեն լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արդեն Արցախում աշխատող «Ժամը» լրատվականի թղթակիցներին են միանում «Արմենիա ԹիՎի»,  АТV, «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբաններն ու լրագրողները: Արցախում աշխատելու է շարժական կայանը, որը Ստեփանակերտն ամուր կկապի ամբողջ աշխարհին:
Ուղիղ եթեր` երկու ժամը մեկ. նրանք իրադարձությունների զարգացմանը կհետևեն տեղում: Նախաձեռնությանն են միացել նաև «Պանարմենիան ԹիՎի»-ն ԱՄՆ-ում, Tert.am և Blognews.am կայքերը, «Ռադիո ՋԱՆ»-ն ու «ԼավՌադիո»-ն: «Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք» կարգախոսով ճանապարհ են ընկել նաև հեռուստաատղերը: Արցախից եթերում կլինի նաև «Ռ-Էվոլյուցիա» վերլուծական հաղորդումը, Սաթիկ Սեյրանյանը հարզարույցներ կվարի քաղաքական զարգացումների մասին: