Հունիսի 1-ը՝ Պանարմենիան մեդիա գրուպում

Պանարմենիան մեդիա գրուպը հունիսի 1-ից սովորականից ավելի մարդաշատ էր՝ զարդարված գունավոր փուչիկներով և երեխաների ժամանցն ապահովող զանազան ծրագրերով: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով մեծ մեդիաընտանիքի փոքրիկները եկել էին ծնողների աշխատավայր: Ընկերության պատերը զարդարված էին #ՄամայիԳործիՏեղ, #ՊապայիԳործիՏեղ եկած  երեխաների ձեռքով նկարված նկարներով: Այս տարի Պանարմենիան մեդիա գրուպը մանկական միջոցառմանը հյուրընկալել էր նաև Հայ Մայրեր բարեգործական[…]