Հեղափոխություն կաբելային հեռուստաալիքների հեռարձակման ոլորտում: 6 տարբեր Արմենիա՝ միայն  Յուքոմ ցանցում: 

 

 Արմենիա TV-ի «6 տարբեր Արմենիա» նախագիծը հեղաշրջեց մեդիա տիրույթը: Հայկական ամենամեծ հեռուստաընտանիքը ներկայացրեց  6 տարբեր «Արմենիա»՝ ամենատարբեր հեռուստադիտողների համար՝ ըստ ճաշակի, ինտելեկտի, տրամադրության և տարիքի: «6 տարբեր Արմենիա» ալիքներից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները: 

Արմենիա պրեմիում: Տարբերանշանը՝ թիվ 1: HD որակ, առանց գովազդային դադարների, Արմենիա TV-ի ամբողջ հեռուստաեթերը՝ 1 կարևոր և աննախադեպ բացառությամբ: Սիրելի և բարձր վարկանիշով հայտնի հեռուստաֆիլմերը, հումորային սերիալները  և հաղորդումները Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողը տեսնում է 1 օր շուտ:  Այն ամենը ինչ ամբողջ Հայաստանում և արտերկում դիտելու են Արմենիա TV-ի սովորական եթերում, Արմենիա Պրեմիումի հեռուստադիտողը վայելելու է 1 օր շուտ: Բացի այդ Չեմպիոնների լիգայի մրցաշարի բոլոր կենտրոնական հանդիպումները հասանելի են լինելու միմիայն Արմենիա պրեմիում հեռուստաալիքի հեռուստադիտողի համար: 

ՀայԿԻՆՈ: Տարբերանշանը՝ թիվ 2: Հայկական կինոարտադրության և հեռուստաեթերների աղմկահարույց  բոլոր ֆիլմերն ու սերիալները մեկ հեռուստաալիքում: Դասական դարձած գեղարվեստական կինոնկարներից, մինչև ժամանակակից ամենադիտված և միշտապես սպասված հեռուստասերիալները:  ՀայԿԻՆՈ՝ հայերեն – հայերի համար:

ՋանՏՎ: Տարբերանշանը՝ թիվ 3: Հայկական երգարվեստի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչների երգերը, տեսահոլովակները և կենդանի նվագակցությամբ և ձայնով էքսկլյուզիվ համերգները 24 ժամ շարունակ: Հայկական երգարվեստի բացառիկ հեռուստահարթակ:

ՔՈՄԵԴԻ: Տարբերանշանը՝ թիվ 4: Հայկական հումորի բոլոր ներկայացուցիչները, իրենց հաղորդումներով, սերիալներով, մանրապատումներով, կատակերգական ներկայացումներով, շոու ծրագրերով և համերգային շրջագայությունների նկարահանումներով հեռակառավարման վահանակի մեկ կոճակի տակ: 

Տունտունիկ: Տարբերանշանը՝ թիվ 5: Մուլտֆիլմեր, ընտանեկան դիտման համար նախատեսված արկածային, ֆանտաստիկ և կատագերգական գեղարվեստական կինոնկարներ, մանկական ճանաչողական և զվարճալի հեռուստածրագրեր, այն ամենը ինչ հետաքրքիր է բացառապես մանուկներին և երեխաներին: Տունտունիկ՝ մանկական հեռուստաշխարհ:

Սինեման: Տարբերանշանը՝ թիվ 6: HD որակով հեռարձակվող գեղարվեստական կինոնկարներ, որոնց ռեժիսորները և դերասանները հայտնի են ամբողջ աշխարհում: Ժամանակակից ամենադիտված և կինեմատոգրաֆիայի լավագույն կինոաստղաբույլը՝ միայն մեգահիթեր : Սինեմա՝ կինոյի հանրագիտարան:

 

YouTube play
YouTube play