Արմենիա TV-ն հայկական հեռուստաշուկայի առաջատարն է: Ամենավարկանիշային հեռուստաալքն առաջինը մեդիաշուկայում անցում կատարեց HD հեռարձակման:

Արմենիա TV-ն հեռարձակվում է Հայաստանի ամբողջ տարածքում, Ռուսաստանում և Եվրոպայում: Հայկական հեռուստաշուկայի առաջատարն իր հեռուստադիտողին է առաջարկում բազմաֆորմատ հաղորդումներ. ճանաչողական, լրատվական, հումորային, սպորտային, երաժշտական նախագծեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք-շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, որոնք ամենադիտվողն ու վարկանիշայինն են մեդիա ոլորտում:

Արմենիա TV-ն Հայասատանում առաջիններից սկսեց սիթքոմ ժանրի սերիալների արտադրությունը և առաջինը ստեղծեց թեմատիկ հինգ կաբելային հեռուստաալիքներ (2015թ):

Հեռուստաընկերությունը տարիների ընթացքում հեռուստադիտողին ներկայացրել և շարունակում է ներկայացնել միջազգային հեղինակավոր նախագծեր՝ Ֆորտ Բոյար, Հայաստանի ձայնը, Ամենախելացին եւ այլն:

 

YouTube play