Արմնյուզ՝ երիտասարդական, ինֆորմացիոն - ժամանցային հեռուստաալիք: Օրվա մեծ մասը ուղիղ եթերում, ակտիվ համացանցում: 

 

 

Արմնյուզի եթերում են հումորային, առավոտյան և երեկոյան շոուներ, հայկական, ռուսական և արտասահմանյան արտադրության գեղարվեստական ֆիլմեր, ռեալիթի շոուներ, երաժշտական հոլովակների պրեմիերաներ, սեփական արտադրության ժամանցային հաղորդումներ, լրատվություն:

Արմնյուզը երկար ժամանակ հեռարձակել է Եվրանյուզ եվրոպական լրատվական եթերը։ 2011-ին լայնածավալ ռեբրենդինգից հետո հեռուստաալիքը սկսեց ցուցադրել լրատվական ծրագեր և  սեփական արտադրության հաղորդումներ։ Արմնյուզի լրատվական թիմը չորս տարիների ընթացքում շուրջօրյա ռեժիմով դարձավ հեռուստալրատվության լիդեր։

Արմնյուզի լրատվական ծրագրերին ավելացել են սեփական արտադրության նոր ծրագրեր, որոնք աշխատում են ինտերակտիվ հարթակում՝  փորձելով  ինտեգրել սոցցանցերում ակտիվ երիտասարդությանը:

Հեռուստաընկերությունը գործակցում է կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և սփյուռքի գերատեսչությունների հետ՝ փորձելով օբյեկտիվորեն լուսաբանել ոլորտի խնդիրները:

YouTube play