5 նոր ATV. հեռուստատեսային օրը դարձրեք առավել գունեղ

 

 

 

 

 

 

 

 

 

ATV-ի 8 նոր երանգները գործում են Հայաստանի ամբողջ տարածքում գործող գրեթե բոլոր կաբելային ընկերությունների հեռուստացանցում: Ալիքներից յուրաքանչուրն ունի թեմատիկ ուղղվածություն, ինչը հեռուստադիտողին թույլ է տալիս անդադար հետևել սիրելի հաղորդումներին.

Կինոման՝ հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը:

Հայ TV՝ ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն:

Թավա TV՝ որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար

Բազմոց TV՝ վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները:

Ֆիլմզոն՝ անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար:

Մուզզոն՝ համաշխարհային հիթերն ու ամենասիրված երաժշտական կատարումները:

Ֆիթնես՝ ամեն ինչ առողջ և ամրակազմ լինելու մասին:

Խաղալիք՝ մանուկների սիրված մուլտհերոսներն ու ամենասիրված պատումները: