Կաննի կինոշուկայում ներկայացվել է Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի ֆիլմ-նախագիծը

Մայիսի 8-19-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որի մասնակից 6 կինոնախագծերից հաղթող են ճանաչվել Ելենա Արշակյանի «Հարճը», Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկին» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները»։                     «Հարճը» նախագծի ռեժիսորը և պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝[…]

IP Մարքեթինգ խմբի բաժնետերերը ընկերությունների կառավարումը փոխանցեցին «Պանարմենիան մեդիա գրուպ»-ին

2018 թվականի մայիսի 14-ին IP Մարքեթինգ խմբի բաժնետերերը «Պանարմենիան մեդիա գրուպի» հետ  ստորագրեցին համաձայնագիր, որով խմբի կազմում գործող ընկերությունների կառավարումը փոխանցեցին «Պանարմենիան մեդիա գրուպին»: «Ուրախությամբ կարող ենք նշել, որ այս գործարքը շուկայի զարգացման նոր հնարավորություն է: Վստահ ենք, որ մեր այս նախաձեռնությունը կնպաստի, որ  շուկան ավելի կայուն և մրցակցային դառնա: Սա կարևոր քայլ է դիջիթըլ[…]

Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմի նախագծով և աջակցությամբ Արցախ TV-ն անցել է թվային հեռարձակման

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմը պատրաստել ու կյանքի է կոչել Արցախ TV-ի տեխնիկական վերազինման նախագիծը, որի շնորհիվ արդեն Արցախի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է թվային՝ HD որակով: Նոր սարքավորումները Արցախի հանրային հեռուստատեսության մասնագետների հետ տեղադրել ու մոնտաժել են «Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական մասի պատասխանատուները: Արցախի հեռուստաընկերության տեխնիկական վերազինման աշխատանքները և անալոգային SD ֆորմատից թվային HD ֆորմատի[…]

ՊԱՄԳ-ի և UCOM-ի օգնությամբ բացվել է ՊԲ տեղեկատվական կենտրոն

Պաշտպանության բանակ, Պանարմենիան մեդիա գրուպ, Յուքոմ` եռակողմ հանդիպման գլխավոր թեման պաշտպանական կառույցում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն է և տեղեկատվական քաղաքականությունը: Սկսված գործը շարունակում են, նորի մասին` պայմանավորվում, ավարտին հասցվածը բացում: Ապրիլյան պատերազմը կարևոր բաց ցույց տվեց` չկար լրագրողների աշխատանքն օպերատիվ դարձնող կենտրոն: Եվ ահա այն` պետության ու մասնավորի համատեղ աշխատանքի արդյուքներից մեկը` տեղեկատվական նորաբաց կենտրոնը: Յուքոմն[…]

Ավարտական դիպլոմներ` Պանարմենիան մեդիա դպրոցի առաջին շրջանավարտներին

Նոր գիտելիքներով, հմտություններով և փորձով՝ Պանարմենիան մեդիա դպրոցը ճանապարհեց շրջանավարտների առաջին խմբին:  71 շրջանավարտները 8 ամիս առաջ եկան դպրոց՝ քաղելու Հայաստանի լավագույն մասնագետների, հեռուստատեսության փորձառու դեմքերի գիտելիքները: Նրանք եկան մեդիաընտանիք իրենց սիրելի մասնագիտությունը յուրացնելու, կարիերայի առաջին քայլերը կատարելու: Ուսման ավարտին 6-ն արդեն աշխատում են Պանարմենիան Մեդիա Գրուպում, շատերը շարունակում իրենց պրակտիկան: «Պանարմենիան մեդիա դպրոցը ոչ[…]

Հայ-իտալական համագործակցություն. նկարահանվում է «Հոթել Գագարին» կատակերգական ֆիլմը

Հայաստանում նկարահանվում է «Հոթել Գագարին» կատակերգական ֆիլմը, որը հայ-իտալական համատեղ աշխատանք է: Ֆիլմը նկարահանում է իտալացի ռեժիսոր Սիմոնե Սպադան: Իտալական կողմից ֆիլմի պրոդյուսերն է Lotus Production–ը՝ Մարկո Բելարդին, իսկ հայկական կողմից՝ Պանարմենիան մեդիա գրուպը՝ ի դեմս գլխավոր պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանի: Արդեն մեկ ամիս է՝ նկարահանումների համար Հայաստան են ժամանել իտալացի հայտնի դերասաններ Կլաուդիո Ամենդոլան, Լուկա[…]

Գարիկ Մարտիրոսյանի հանդիպումը Պանարմենիան Մեդիա դպրոցի սաների հետ

Հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը երեկ հանդիպել էր Պանարմենիան Մեդիա դպրոցի սաների հետ։ Հանդիպումը կայացավ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի ջանքերով, որը Մեդիա դպրոցի դասախոսներից մեկն է։         Հանդիպման ընթացքում դպրոցի սաները Գարիկի հետ զրուցեցին պրոդյուսերական գաղտնիքների, օտարերկրյա հաղորդումները հայկական հեռուստատեսությունում  ադապտացնելու, ոչ թե պարզապես կրկնօրինակելու անհրաժեշտության, հայկական հումորի առանձնահատկությունների մասին։ Գարիկը դպրոցի[…]

Հեռուստատեսությունը պետք է փոխվի, այլապես անդառնալիորեն կպարտվի համացանցին. Արմեն Արզումանյան

Մեկ տարի առաջ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը» և «Յուքոմ» հեռահաղորդակցության առաջատար ընկերությունը ռազմավարական համագործակցություն սկսեցին։ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» առաջատարը՝ «Արմենիա Թի-Վին», «Յուքոմ» ցանցի բաժանորդների համար ստեղծեց 6 նոր հեռուստաալիք: Այսօր ընկերությունները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 31-ից «Յուքոմ» ցանցով եթեր է հեռարձակվել 4 նոր նախագիծ, որոնք խոստանում են բեկումնային դառնալ։ Նոր նախագծերի, դրանց մտահղացման նախադրյալների,[…]

Որոնք են եղել ամենադիտվող հայկական հեռուստաալիքներն ու հաղորդումները հուլիս ամսին. հեռուստավարկանիշ

Ամփոփելով հուլիս ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ադմոսֆեր Արմենիայի» տրամադրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։ Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։ Եվ այսպես 2016 թվականի հուլիս ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիա TV»-ն՝[…]

Դերասան Մկրտիչ Արզումանյանի անակնկալ այցը «Պանարմենիան մեդիա դպրոց»-ի սաներին

Արդեն երկու ամիս է, ինչ գործում է «Պանարմենիան Մեդիա դպրոց»-ը, որտեղ դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները: Այստեղ դասերի մեծ մասն անցկացվում է պրակտիկ, դե իսկ երեկ դպրոցի սաների համար պարզապես տոն էր, քանի որ առիթ ունեցան հարցեր հղելու սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին, ով հանդիպմանը եկել էր որդու հետ: BlogNews.am-ը ներկա էր հանդիպմանը, իսկ նյութում ներկայացնում[…]

ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ

Արաբական գարնան սիրիական աշունը պատմում է Սիրիայում ծավալվող իրադարձությունների բովում գոյատևող հայության մասին: Ինչպես դիմագրավել դժվարություններին` չվտանգելով համայնքի ֆիզիկական գոյությունը, շարունակել ապրել, սովորել, հուսալ: Պատմություն ականատեսի աչքով է` առանց մեկնաբանությունների: Ֆիլմի հեղինակ և օպերատոր Արման Սաղաթելյանն է, որը հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի աջակցությամբ և «Օգնիր Եղբորդ» բարեգործական մարդասիրական օգնության ակցիայի շրջանակում հատկացված ինքնաթիռով մեկնեց[…]

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Նա երազում էր տեսնել Անկախ Հայաստանը: Մենք այսօր ապրում ենք նրա երազանքի Հայաստանում: Մենք պետք է պաշտենք մեր հերոսներին եւ հասկանանք, որ մեր հողի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսու համար պարտական ենք ՀԱՅՐԵՆԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂՆԵՐԻՆ: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ մասին պետք է անընդհատ պատմել, անընդհատ խոսել եւ այնպես, որ ոչ միայն սերտած լինենք նրա մտքերն, այլ ապրենք նրա[…]

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Պանարմենիան մեդիա գրուպի սիրահայերի աջակցության ծրագիրը ուղղված է վերջին տարիներին Սիրիայից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին, որոնք ցանկանում են հաստատվել  հայրենիքում և կայանալ գործարար աշխարհում: Պանարմենիան Մեդիա Գրուպն տրամադրեց ինֆորմացիոն ցանկացած տեսակի աջակցություն՝ օգնելով սիրիահայ գործարար մարդկանց և աջակցելով նրանց ծրագրերի իրականացմանը: Սա Պանարմենիան Մեդիա Գրուպի սոցիալական պատասխանատվության ծրագրերից  է՝ ուղղված ազգապահպանման կարևոր գործին:      […]

Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք. Պանարմենիան Մեդիա Գրուպ

«Պանարմենիան Մեդիա Գրուպը» Ստեփանակերտ է ուղարկում նաև շարժական կայանը, որտեղից եթեր կհեռարձակվեն կարևորագույն նախագծերը, կաշխատեն լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արդեն Արցախում աշխատող «Ժամը» լրատվականի թղթակիցներին են միանում «Արմենիա ԹիՎի»,  АТV, «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբաններն ու լրագրողները: Արցախում աշխատելու է շարժական կայանը, որը Ստեփանակերտն ամուր կկապի ամբողջ աշխարհին: Ուղիղ եթեր` երկու ժամը մեկ. նրանք իրադարձությունների զարգացմանը կհետևեն տեղում:[…]

Պանարմենիան մեդիա գրուպը համալրել են Tert.am եւ BlogNews.am կայքերը

«Պանարմենիան մեդիա գրուպ»-ը շարունակում է ամրապնդել իր ներկայությունը համացանցում։ Հեռուստադիտողների եւ համացանցի սպառողների երկու լսարանները միատեղելու համար «Պանարմենիան մեդիա գրուպիե խմբին են միացել Tert.am եւ BlogNews.am կայքերը։ Այս գործակցությունը «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմի մեջ մտնող հեռուստաընկերություններին հնարավորություն կտա նոր լսարան գտնել համացանցում, կայքերն էլ հասանելի կդառնան հանրության այն հատվածի համար, որը համացանցի սպառող չէ։ Հեռուստատեսային[…]

Սոցիալական հոլովակների շարք՝ ընդդեմ ընտանեկան բռնության

Ընտանեկան բռնությունը հասարակության վերքերից է: Մի լռիր, ԽՈՍԻՐ: Ձեզ ենք ներկայացնում Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիայի և Պանարմենիան Մեդիայի պատրաստած հանրային տեղեկատվության հոլովակների շարքը: