IP Մարքեթինգ խմբի բաժնետերերը ընկերությունների կառավարումը փոխանցեցին «Պանարմենիան մեդիա գրուպ»-ին

2018 թվականի մայիսի 14-ին IP Մարքեթինգ խմբի բաժնետերերը «Պանարմենիան մեդիա գրուպի» հետ  ստորագրեցին համաձայնագիր, որով խմբի կազմում գործող ընկերությունների կառավարումը փոխանցեցին «Պանարմենիան մեդիա գրուպին»:

«Ուրախությամբ կարող ենք նշել, որ այս գործարքը շուկայի զարգացման նոր հնարավորություն է: Վստահ ենք, որ մեր այս նախաձեռնությունը կնպաստի, որ  շուկան ավելի կայուն և մրցակցային դառնա: Սա կարևոր քայլ է դիջիթըլ շուկայի զարգացման համար»,-համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց IP Մարքեթինգ խմբի ընկերությունների հիմնադիր, նախկին ղեկավար Արսեն Սուլթանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Պանարմենիան մեդիա գրուպի» կոմերցիոն ղեկավար Կարեն Մաթոսյանն էլ նշեց, որ համաձայանագրի արդյունքում ՊԱՄԳ-ը կկարողանա մատուցել ծառայությունների ամբողջական փաթեթ: «IP Մարքեթինգ ընկերությունների խմբի համալրմամբ` ՊԱՄԳ-ը բիզնես դաշտին հնարավորություն է տալիս ժամանակակից, գրագետ թիրախավորված թվային գովազդային արշավներ իրականացնել և ամբողջական ծառայություններ ստանալ մեկ պատուհանից:  Մենք համալրում ենք մեր գործիքակազմը և ավելացնում մատուցվող ծառայությունների սպեկտորը, ինչն էլ վստահաբար կնպաստի ոլորտի զարգացմանը»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ IP Marketing խմբի ընկերությունները զբաղվում են թվային գովազդով՝ կրեատիվից մինչև տեղադրում: Ընկերությունը մի շարք առաջատար հայկական կայքերի գովազդային հարթակների վաճառքի ներկայացուցիչն է: