TV-մոլ պարբերականը Հայաստանում միակ գունավոր շաբաթաթերթն է, որը բաղկացած է 24 էջից և նախատեսված է ընտանեկան ընթերցանության համար:

TV մոլ շաբաթաթերթի 24 էջերում հարցազրույցներ են կինոյի, երաժշտության, արվեստի, սպորտի հայտնի դեմքերի հետ, բաղադրատոմսեր, սկանվորդներ, ինչպես նաեւ բոլոր հեռուստաալիքների շաբաթական եթերացանցը:

 Պարբերականը  շատ արագ առաջատար դիրք գրավեց նման ուղղվածության այլ թերթերի շրջանում և այդ տեղը պատվով պահում է մինչև օրս: TV-մոլ շաբաթաթերթը տպագրվում է հայերեն: Ժամանակի հետ թերթն ընդլայնեց իր թեմատիկան, դարձավ ժամանցային և ճանաչողական շաբաթաթերթ, համապատասխանաբար ընդլայնվեց նաև ընթերցողների շրջանակը: Հայաստանում միակ շաբաթաթերթն է, որ տպաքանակով գերազանցում է երկրում տպագրվող ցանկացած պարբերականի: 
Թերթում տպագրվում են հոդվածներ և հարցազրույցներ մշակույթի` գրականության, կինոյի, թատրոնի, հեռուստատեսության և շոու բիզնեսի ու սպորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՙառանց փողկապի՝ անդրադարձներ քաղաքական և հասարակական գործիչների հետ: Թերթը ձևավորել է ընթերցողների կայուն բանակ և վաճառքի ցուցանիշներով այն զբաղեցնում է իր կայուն տեղը հայաստանյան պարբերականների շուկայում: շաբաթաթերթի թիրախային խումբը բավական լայն է. այն ընդգրկում է բոլոր տարիքային խմբերը: