Դասախոսներ
Սերգեյ Դավթյան
Ծնվել է 1980թ-ի ապրիլի 20-ին:
1997-2002թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր մասնագիտությամբ: Աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում և ֆիլմարտադրող ընկերություններում որպես մոնտաժման ռեժիսոր և համակարգչային ձևավորող. «Ինտերնյուզ» ՀԿ, /1998-2000թթ/, «ԱրմենԱկոբ» հ/ը /2001-2002թթ./, Հանրային հեռուստաընկերություն /2002-2004թ./, «Երկիր Մեդիա» հ/ը /2004-2006թթ./, «Կարգին Ստուդիա» /2006-2009թթ./, «Պրոքսի Փի Ար» ընկ. /2009-2011թթ./ և այլն:
2012թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես մոնտաժող, անիմատոր, «Ռ-Էվոլյուցիա» և «Ֆուտբոլի Ժամը» հաղորդաշարերի ռեժիսոր: 2014թ. նախագծի գլխավոր մոնտաժող և մոնտաժի ռեժիսոր:
2013թ-ից «Արմենիա» հեռուստատեսության գլխավոր մոնտաժողն է: