2016-08-18

Մեր մասին

 

2016 թվականից  «Պանարմենիան մեդիա դպրոց»-ը ընդունել և իրենց երազանքի մասնագիտությունը սովորելու հնարավորություն է տվել ուսանողների 7 սերնդի:

Ցանկանում ե՞ք տիրապետել ժամանակակից մեդիայի գործիքներին և հետագայում աշխատել հեռուստատեսությունում, ռադիոյում, տպագիր կամ առցանց մամուլում, կարող եք ուսումնառություն անցնել մեզ մոտ: Ուսման տևողությունը 6 ամիս է: Ուսման վարձը կազմում է ամսական 70 000 ՀՀ դրամ:

Ուսումնառության ընթացքում կարող եք ձեռք բերել հետևյալ մասնագիտությունները.

  • Հաղորդավարություն
  • Հեռուստառադիոլրագրություն
  • Պրոդյուսերական աշխատանք
  • Ռեժիսուրա
  • Սցենարական աշխատանք
  • PR, գովազդ և մարքեթինգ
  • Մոնտաժ
  • Օպերատորություն
  • Հնչունային ռեժիսուրա
  • Սպորտային մեկնաբան
  • Երգարվեստի ստուդիա
  • Հեռուստատեսային դիմահարդարում
  • Դերասանական արվեստ

 

Մեդիա դպրոցում գործում է նաև 9-15 տարեկանների պատանեկան-ստեղծագործական ստուդիա:

Դասավանդում են՝ երգարվեստ, դերասանական արվեստ, պարարվեստ, բեմական կեցվածք և հաղորդավարություն: Ուսման տևողությունը՝ 8 ամիս: Ուսման վարձը  ամսական 40 000 ՀՀ դրամ:

 Մեր շրջանավարտներն արդեն աշխատում են  մեդիա ոլորտում: 7 սերունդ և 500 սան, որոնցից 150-ն արդեն աշխատում են  մեդիա դաշտում:

Դասընթացներին զուգահեռ անցակցվում են վարպետության դասեր, կինոդիտում-քննարկումներ, տարբեր ուսուցողական հանդիպումներ:

2017-ի հուլիսին մենք սկսեցինք #ԱրցախՋան բարեգործական-երաժշտական նախաձեռնությանը, որի մասնակիցները մեր դպրոցի սաներն էին: Ընդունելությունը շարունակվում է:

Ցանկացողները կարող են զանգահարել 055558558 հեռախոսահամարով: